Սերժ Թանկյանը Լոս Անջելեսում գտնվող իր ռանչոյի տան համար վարձակալ է փնտրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

թա

SYSTEM OF A DOWN խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարձակալ է փնտրում Լոս Անջելեսի իր ռանչոյի տան համար։ Ըստ Realtor.com-ի՝ Վելլի Վիլիջ հանգիստ թաղամասում գտնվող չորս սենյականոց, երկու լոգասենյակ ունեցող տան ամսական վարձավճարը կազմում է 6000 դոլար:

Տունն ունի ավելի քան 1900 քառակուսի ոտնաչափ բնակելի տարածք եւ վերանորոգվել է 2015 թվականին, ասվում է ցուցակում։

Վարձակալը վճարում է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ աղբահանության վարձերի մի մասը (63%), իսկ սեփականատերը հոգում է տարածքի բարեկարգումը։

--00—ԼՀ