Ջրամբարում ջրասուզակը, փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

օօօ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկի տարածաշրջանում՝ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբար քաղաքացի է մտել, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Քյալալի» կոչվող տարածքում՝ ճահճային հատվածում, որոնում են ենթադրյալ ջրահեղձված քաղաքացուն:

Փրկարարները աշխատանքները իրականացնում են նավակով, և նրանց օգնում են նաև գյուղացիները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ