Ադրբեջանի նախագահը կդատապարտվի Հաագայում պատերազմական հանցագործությունների համար. Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

թանկյան

«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Թվիթերում անդրադարձել է Արցախում ընթացող մարտական գործողություններին՝ հատկապես թշնամու կողմից Ստեփանակերտն ու Շուշին ինտենսիվ կրակի տակ պահելուն։

«Կրկին պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի հայության։ Սա տեղի է ունենում 40 օր շարունակ։ Ադրբեջանի նախագահը կդատապարտվի Հաագայում պատերազմական հանցագործությունների համար»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «System of a down» խումբը 15 տարվա դադարից հետո վերամիավորվել է և 2 նոր երգեր է թողարկել, որոնք նվիրված են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: 

«Protect the Land» և «Genocidal Humanoidz» երգերի եկամուտները կուղղեն հայերին աջակցություն ցուցաբերելուն։ Պարբերականը նշել է՝ վերջին՝ «Hypnotize» երգի թողարկումից 15 տարի է անցել, սակայն սկսված պատերազմը կրկին միավորել է նրանց։

--00—ԼՄ