Իրանում սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

168008

Հինգշաբթի օրը երկրում սուգ Է հայտարարված։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Հիշեցնենք, որ այսօր Իրանում պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, 200-ը՝ վիրավորվել։

Պայթյունները, ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

--00—ՅՄ