Վրաստանում սուգ է հայտարարվել սողանքի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

վրաստ

Վրաստանում օգոստոսի 7-ին սուգ է հայտարարվել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի տարածքում սողանքի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Պատվո պահակախումբը տեղական ժամանակով ժամը 00:00-ին խոնարհել է պետական ​​դրոշները Կառավարական տան և Նախագահական պալատի շենքերի վրա։ Դրոշները խոնարհված են նաև բոլոր պետական ​​հիմնարկություններում: Այդ օրը հեռուստաալիքներին արգելված է հեռարձակել ժամանցային և երաժշտական ​​հաղորդումներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ