Իրանում մահապատժի են ենթարկվել Իսրայելի հետախուզության օգտին լրտեսության մեջ մեղադրվող 4 անձինք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

170829818

Այսօր՝ դեկտեմբերի 29-ի, Իրանում դատարանի որոշմամբ մահապատժի են ենթարկվել 10 հոգանոց դիվերսիոն խմբի 4 անդամներ, որոնք Մոսադի սպաների գլխավորությամբ երկրի անվտանգության դեմ լայնածավալ գործողություններ են իրականացրել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Նշվում է, որ խմբի անդամները, Մոսադի լրտեսների անմիջական հսկողության ներքո, փորձել են բացահայտել այն ուժերին, որոնք համագործակցում են երկրի անվտանգության ուժերի հետ և առևանգման, սպառնալիքների և ծեծի միջոցով մտադիր են նրանցից տեղեկատվություն ստանալ։

--00—ՅՄ