Ռուսաստանի օմբուդսմենի գրասենյակը Արցախից բռնահանվածներին է ուղարկել 6 տոննա մարդասիրական բեռ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

բեռ.

Ռուսաստանի օմբուդսմենի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել վեց տոննա մարդասիրական բեռ՝ Արցախից  տեղահանված 60 ընտանիքի համար։

Օգնությունը ներառում է վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլ անհրաժեշտ իրեր։

Հենց այս պահին Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչները բեռնաթափում և տեսակավորում են բեռը։ Այսօր օգնություն կստանա Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների շուրջ 60 ընտանիք։

--00--ԼՀ