Բեռնատարները Կոռնիձորում են, բուժումն ավարտած արցախցիները՝ Գորիսում. օր 7-րդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ում բ

Արդեն մեկ շաբաթ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, գրում է 1lurer.am-ը:

7-րդ օրն է սկսվել՝ առանց որևէ դրական լուրի, առանց դրական տեղաշարժի: Այս գիշերվա ընթացքում էլ հնարավորություն չեղավ բեռը՝ պարենն ու դեղորայքը, տեղափոխել ԼՂ հայրենակիցներին: Հուլիսի 26-ին՝ առավոտ 11-ին, Երևանից 19 բեռնատար ճանապարհ ընկավ Կոռնիձորի սահմանային հատված, և մինչև հիմա դրանք նույն տեղում կայանված են:

Մենք այս պահին Գորիսում ենք, որտեղ վերջին օրերին արցախահայերն ավելացել են: Բանն այն է, որ Հայաստան բուժման համար տեղափոխված մեր հայրենակիցները այս օրերին արդեն բուժումը ստանալուց հետո պիտի տուն վերադառնային, սակայն ԿԽ այս օրերին, երբ անցակետից բուժառուի առևանգեցին, այլևս տեղափոխումներ չի իրականացրել՝ ո՛չ ԼՂ-ից Հայաստան, ո՛չ հակառակ ուղղությամբ: Եվ այստեղ գտնվող արցախահայերն անորոշ սպասում են, քանի որ տանն էլ նրանց երեխաներն են սպասում: Նաև ունեն անհանգստություն, քանի որ չկան երաշխիքներ, որ անցնելիս իրենց էլ չեն առևանգի: Մենք առաջիկա ժամերին բեռնատարի մոտ ևս կշարունակենք աշխատել՝ հույս ունենալով, որ գոնե 7-րդ օրը այն կհասնի ԼՂ:

 --00—ԼՀ