Ընդդիմությունը չի հրաժարվել իր պահանջից, եթե ԱԺ-ում ծեծ, կռիվ չկա, ուրեմն՝ կառուցողակա՞ն դաշտում ենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ընդդիմությունը շարունակում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կան, եթե խորհրդարանում ծեծ, կռիվ չի լինում, նշանակում է կառուցողական դաշտում ենք աշխատո՞ւմ, մենք մեր պահանջներից չենք հրաժարվել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ իրենք իշխանության հետ կառուցողական դաշտում են աշխատում։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ չի հետաքրքրվել, թե մեկ տոննա կոկաինը ինչ է եղել, պատգամավորը ասաց, որ ինքը չի հավատում, որ Փաշինյանը վեց ամսում չի հետաքրքվել մեկ տոննա կոկաինի ճակատագրով․ «Փաշինյանն ԱԱԾ տնօրենից կոկաինի հարցով այնպիսի պատասխաններ է ստացել, որ ձեռնտու չէ իրեն այդ մասին խոսել։ Նա ուզում է կոկաինի թեման մոռացության տալ, առանց իշխանական տանիքի նման քանակի թմրանյութ չէր կարող մուտք գործել ՀՀ։ Մինչև հիմա հայտնի չէ, թե որտեղ է առգրավված կոկաինը, կարող եմ կասկածներ ունենալ, որ դա տեղ է հասել»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ