Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է Իրաքի հյուսիսը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

սու

Թուրքիայի զինված ուժերը  շարունակում են հրթիռակոծել Իրաքի հյուսիսում գտնվող Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիտսանի բանվորական կուսացկության» (ՔԲԿ-PKK)  զինյալների հենակետերը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝  հերթական օպերացիայի ընթացքում ռմբակոծվելէ Բասյան, Գարա, Մեթին Ավասին, Հաքուրք, Քանդիլ  շրջանները, ոչնչացվել է շուրջ 19 թիրախ այդ թվում ապաստարաններ։ Սպանվել են մեծ թվով քուրդ զինյալներ։ 

Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի՝ հենց Հյուսիսային Իրաքում է գտնվում ՔԲԿ-ի  գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։

--00--ԼՀ