Nissan Tiida-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել երկաթյա պատնեշը և հայտնվել ձորում․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նւ.

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18.00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Մարկ Վ․-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում` դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 50 մետր առաջ ընթանալով` բախվել է քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Մ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ պատգարակով վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ