Երևանում՝ «Իդեալի» դիմաց, բախվել են «Nissan»-ն ու 2 «Lexus»-ները. մեկը գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմանում Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, բախվել են «Lexus» մակնիշի 36 GZ 190 համարանիշի, «Nissan» մակնիշի 15 NM 017 համարանիշի և «Lexus GX 470» մակնիշի 10 AO 055 հաարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Lexus» մակնիշի 36 GZ 190 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդներին առաջինը օգնության են հասել «Իդեալ» խանութների ցանցի աշխատակիցները։

Դեպքի փաստով ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-դ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է գլխիվայր շրջված «Lexus»-ի վարորդը, որը մինչև շրջվելը բախվել է նշված ավտոմեքենաներին։