Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Իսպանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

шы.

 Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իսպանիայի դեսպանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Նշվում է, որ Իսրայելում Իսպանիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ինքը կասկածում է, թե Իսրայելը հարգում է միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է արտաքին գործերի նախարարին կանչել Իսպանիայի դեսպանին:

 --00—ԼՀ