Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

5

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աղասի Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա է գնել։

Նա գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրկարագում չկա»:

--00—ԼՀ