Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից. «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

l-06pXtZkw75

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը 2,1 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետքը»:

Այդ գումարի դիմաց ընկերությունը պետք է 5 մլն 968 հազար լիտրի բենզինի կտրոն մատակարարեր ոստիկանությանը, սակայն 2023 թվականի մարտի 9-ին «Մեգա Թրեյդի» և ոստիկանության միջև կնքված նոր համաձայնագրով մատակարարվող բենզինի և դրա մեկ լիտրի արժեքը նվազեցվել է։

Արդյունքում պայմանագրի արժեքը կազմել է 593 միլիոն դրամ, որի դիմաց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ոստիկանությանը պետք է մատակարարի 224 865 լիտրի «պրեմիում» տեսակի և 1,5 միլիոն լիտրի «ռեգուլյար» տեսակի բենզինի կտրոն։

Երբ ընկերության և ոստիկանության միջև կնքվել է գնման պայմանագիրը, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը կազմել է 400 դրամ, իսկ «ռեգուլյարինը»՝ 370 դրամ, սակայն մարտ ամսին կնքված համաձայնագրով նոր գները սահմանվել են համապատասխանաբար 370 և 340 դրամ։ Փոփոխությունը պայմանավորված է նախորդ տարեվերջի համեմատ վառելիքի գների նվազմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ