Ընդդիմությունը երազում է՝ Նիկոլը ինձ կալանավորի, որ իրենց քննադատող չլինի, ՔՊ-ի հետ հանգիստ աշխատեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Ընդդիմությունը քանի որ իշխանափոխությունը տապալել է, մի բան կարող է անել․ բարձրացնել ռազմագերիների, ռազմաքաղաքական էլիտայի հարցը։ Իմպոտենտ ընդդիմությունը ժողովրդին խաբեց, գնաց խորհրդարան իր օրակարգով, բայց ոչինչ չի անում, պաշտպանում է իր առանձնատները։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Ընդդիմությունը երազում է, որ ինձ կալանավորեն, ձեռները ճար լինի, Նիկոլին հարց կտան՝ երբ եք կալանավորելու Նաիրա Զոհրաբյանին։ Մի տեղ հավաքվել, ասել են՝ երբ է Նիկոլը Նառային կալանավորելու, որ մենք հանգիստ ապրենք, որևէ մեկը չքննադատի, չասի, որ ձեզ մանդատ չենք տվել, որ ՔՊ-ականների հետ գնաք գործուղման, ուտուշ -խմուշ սելֆիներ անեք»,-ավելացրեց նա։

Անդրադառնալով Արցախի կառավարության հետագա գործողություններին՝ Զոհրաբյանը նշեց, որ նրանք պետք է պահպանեն իրենց պետական կառույցները և ավելի ակտիվ գործեն․ «Սամվել Շահրամանյանը առաջիկայում գնալու է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, պարո՛ն Շահրամանյան, ակտի՛վ եղեք, Փաշինյանից մի՛ վախեցեք, ձեր հավաքական վախերը բերելու է նրան, որ Արցախից ժենգյալով հաց և սառնարանի ճտիկ է մենակ մնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ