Նիկոլը Արծվաշենի համար պայքարո՞ղ է, ինքը չէ՞ր ասում՝ սարի գլխին ձյուն է, կռիվ չենք տալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Նիկոլը երեկ ստերի և մանիպուլիացիաների նոր բարձրունք գրավեց, ամբողջ ելույթը իրարամերժ մտքեր էին, պարզ ասաց՝ թուրքերն ինձ ինչ ասեն՝ անելու եմ։ Նոր մակարդակ ցույց տվեց, թե ինչպես պետք է թուրք կառավարիչների ստրուկը լինել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Գրանադայում Նիկոլը Հայաստանի տարածքային ամբողջականությունը քննարկման տակ դրեց, բայց հաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անկախությունը, սահմանադրական կարգը դարձել է սակարկման առարկա, ամեն ինչ պատրաստ է տալ, միայն թե մնա աթոռին»,- ավելացրեց Մկրտչյանը։

Անդրադառնալով անկլավների խնդրին և Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ 8 գյուղերն էլ Բաքվի կողմից են օկուպացված և անկլավների մասին խոսելիս առաջ է գալիս նաև Արծվաշենի հարցը, պատգամավորը նշեց․ «Նիկոլը ամբողջ ընթացքում հայտարարում էր, որ այդ սարին ձյուն է, կռիվ չի անելու, Սև լճում կռիվ չի անելու, Սյունիքում վատ են դիմավորել իրեն, այդ ճանապարհի համար պատերազմ չի անելու, դրա համար Գորիս-Կապան ճանապարհը տվեց, ուզում եք հավատամ, որ Արծվաշենի համար գործողություննե՞ր կարող է իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ