Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը նոր պատերազմի ռիսկ է ենթադրում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Ադրբեջանի որոշ գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն պատրաստվում է նոր ռազմական գործողությունների Հայաստանի դեմ։ Այս մասին Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չափազանց կասկածելի է թվում այն, որ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա դասավանդում են դպրոցներում, համալսարաններում։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության օրակարգի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,-ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ