Ադրբեջանն ուզում է գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, դա լարվածության հիմք է. ԱՄՆ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Screenshot_1

Կոնգրեսական Ջիմ Կոստան «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում խոսել է ԼՂ բնակչության վերադարձի իրավունքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման և վերջինիս խաղաղ կարգավորման շուրջ ԱՄՆ դերի մասին։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հիմք կա. «Ադրբեջանի չցանկանալը վերադառնալ բնակցության սեղանի շուրջ ինքնին վկայում է այդ մասին: Երկրորդ, նրանց ցանկությունը՝ գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, ևս խոսում է այդ մասին:

2400 ռուս զինվորները, որոնք իբր խաղաղապահներ էին, պարզվեց՝ ոչինչ չեն արել, երբ մարդկանց ստիպում էին տարհանվել: Մինչ այդ էլ ԼՂ շրջափակման ժամանակ նրանք թույլ չէին տալիս միջանցքով սննդամթերք և բժշկական պարագաներ տեղափոխել ԼՂ: ԱՄՆ-ն պետք է ապահովի, որ լինի արդարություն և համաձայնություն, որը կպահպանեն բոլոր կողմերը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ