Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական կապերի խորացումը․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

dd

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը: 

--00—ՍՊ