Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերը հաղորդում են Խերսոնի մարզում փոխադարձ հրթիռակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ազ

Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ ռուսական ուժերի հրթիռակոծման հետևանքով Խերսոն քաղաքում 72-ամյա տղամարդ է զոհվել, որն այդ պահին գտնվել է պատշգամբում։ Հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքին, կան վիրավորներ ու տուժածներ։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Խերսոնի մարզում իրենց վերահսկողության տակ գտնվող Սկադովսկ քաղաքը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին ասել է ռուսների կողմից նշանակված Խերսոնի «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն։

Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքների մեծ մասը դեռևս գտնվում է ռուսական ուժերի օկուպացիայի տակ։
Խերսոնի ու Զապորոժիեի մարզկենտրոնները Ուկրաինայի վերահսկողության տակ են։

 --00—ԼՀ