Բախվել են «Lexus»-ն ու մի քանի տոննա տրավերտինով բարձված «КрАЗ»-ը․ կան վիրավորներ. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

վթ.

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ մինչհամայնքային ավտոճանապարհի Վանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արշակ Ք․-ի վարած «Lexus» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Վարդան Ա․-ի վարած «КрАЗ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Արարատ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արարատ Ազատյանն ու Սերգեյ Սարգսյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ