ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1123527

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պենտագոնի տվյալներով՝ այն ներառելու է NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք, Javelin հակատանկային համակարգեր, ռազմական բեռնատար տրակտորներ, հրետանային արկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ռազմամթերք։

«Ուկրաինային տրամադրվող պաշտպանական օգնությունը արդյունավետ ներդրում է ԱՄՆ ազգային անվտանգության մեջ: Այն օգնում է կանխել տարածաշրջանում հնարավոր ավելի մեծ հակամարտությունը և զսպում է հնարավոր ագրեսիան այլ վայրերում՝ միևնույն ժամանակ թույլ տալիս ամրապնդել երկրի արդյունաբերական բազան և աշխատատեղեր ստեղծել ամերիկացիների համար»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Ամերիկյան կողմը վստահեցրել է, որ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ:

--00—ՅՄ