ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կեղծ են համարում Ուկրաինայի՝ կեղտոտ ռումբ կիրառելու ՌԴ մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1095520.jpg

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարություն են տարածել վերահաստատելով իրենց աջակցությունը Ուկրանիայի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կշարունակեն իր տարածքը պաշտպանելու Ուկրաինայի ջանքերին այնքան, որքան դրա կարիքը լինի:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երեք երկրների պաշտպանության նախարարները հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Երեք երկրների կառավարությունները կեղծ են որակել ՌԴ-ի մեղադրանքները, թե Ուկրաինան պատրաստվում է կեղտոտ ռումբ  կիրառել իր իսկ տարածքում: Նշվում  է, որ աշխարհը կուսումնասիրի այս մեղադրանքը որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու ցանկացած փորձ: «Մենք մերժում ենք Ռուսաստանի կողմից ցանկացած պատրվակ էսկալացիայի համար»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները նշել են, որ վճռական են տրամադրված անվտանգության ապահովման, տնտեսական և հումանիտար հարցերում Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին աջակցությունը շարունակելու հարցում:
--00—ԶՀ