Կանադան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

․

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել 50 մլն կանադական դոլարի (շուրջ 38.8 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ ռազմական աջակցություն ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է կանադական նավթի հնարավոր մատակարարման հետ կապված հարցեր:

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչ հեռանկարներ կան ռուսական նավթի մատակարարումը կանադականով փոխարինելու գործում՝ նա ասել է. «Մենք իսկապես այսօր առավոտյան եկար զրույց ենք ունեցել այդ հարցի շուրջ»:

--00--ԱՀ