Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից երրորդ երեխան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

մամ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան՝ 4,5 կգ քաշով, 55 սմ հասակով։

Աղջկան անվանակոչել են Անգելինա։

Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։

Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։

--00—ԼՀ