ԼՂ-ի փախստականների տան վարձերի և կոմունալների համար գումարը կտրվի 6 ամիս ժամկետով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Վաղը շուրջ 10.000 անձի 100. 000-ական դրամի փոխանցումները կիրականացվեն։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ այդ թվում ներառված են  3. 000 երեխաներ։

Բաղդասարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ անչափահասների գումարային փոխանցման համար ներկայացված դիմումները դեռ մշակման փուլում են, որոնք կամփոփվեն վաղը։

Խոսելով բնակարանների վարձավճարների փոխանցման գործընթացից՝ Բաղդասարյանն ասաց. «Որոշումը հաստատված է, վաղվանից գործընթացը մեկնարկելու է, յուրաքանչյուր անձի համար հատկացվելու է 40 000 դրամ»։

Բաղդասարյանն ավելացրեց, որ ԼՂ-ի փախստականների տան վարձերի և կոմունալների համար գումարը կտրվի  6 ամիս ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ