Ալիևն օկուպացված Ստեփանակերտում լուսանկարվել է Արցախի Հանրապետության զինանշանի ներքո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

f652bdcc179047_652bdcc179084.thumb_

Ինչպես հայտնել էինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Ստեփանակերտ։ Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են լուսանկարներ հրապարակել, որոնցից մեկում Ալիևը երևում է Արցախի Հանրապետության զինանշանի ֆոնին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիևը Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը և ելույթ է ունեցել: Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում նույնպես բարձրացրել է Ադրբեջանի դրոշը:

--00—ՅՄ