Արցախում միջազգային օդանավակայան կկառուցվի․ Ալիևը հանձնարարական է տվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է Արցախի Վարանդա քաղաքում սկսել միջազգային օդանավակայանի կառուցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ֆիզուլիում պետք է օդանավակայան կառուցվի, գոնե թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն այս տարի։ Մեկնարկը արդեն տրված է, այժմ տեղերն են ընտրվում: Տարածքը մաքրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվելու»,-ասել է Ալիևը՝ երեքշաբթի տեսաձևաչափով ընդունելով երկրի մշակույթի նոր նախարար Անար Քերիմովին:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ նոր միջազգային օդանավակայանը հնարավորություն կտա հյուրերին Վարանդայից արագ հասցնել Շուշի:

--00--ԱՀ