Մենք հույս ունենք, որ հայրս ազատ կարձակվի. Ռուբեն Վարդանյանի որդի․ News.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ruben-vardanyan

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո, որոնց արդյունքում ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց տները, Բաքուն սկսել է նաև Արցախի նշանավոր գործիչների անօրինական առևանգումներն ու կալանավորումները։

Սեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Վարդանյանը հետագայում կալանավորվել է 4 ամսով։ Օրեր առաջ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հայցը։ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։

Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։

Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասել է, որ կարոտում է: Մենք  էլ նրան ենք կարոտում:

Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել:

Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրել է, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից:

Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։

Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները (ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և մյուսների հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ