ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և Պաղեստինի նախագահ Մահմուդ աբասի հետ։ Հայտնում է Ermenihaber.am–ը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
Էրդողանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և խելամիտ գործելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան շարունակելու է բախումներին վերջ տալուն և կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված իր գործելաոճը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ