«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ ու կասկածելի հեղուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

քկ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ: Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Հ.Բ.-ի կողմից կալանավորված անձ Մ.Բ.-ի անվամբ բերված հանձնուքը և հայտնաբերել պլաստմասե շիշ՝ լցված ոգելից խմիչքին բնորոշ հոտով հեղուկով: Այս մասին հայտնում են ՔԿՀ-ից։

Ավելի վաղ նույն բաժնի ծառայողները խուզարկություններ էին իրականացրել հիմնարկի բնակելի գոտու տարբեր կացարաններում: Արդյունքում՝ հայտնաբերվել էր 3 բջջային հեռախոս, որոնցից մեկը՝ ազատազրկված անձին պատկանող մարզակոշիկի միջից, մյուս երկուսը՝ մեկ այլ դատապարտյալի քնելատեղից: 

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

--00--ԼՀ