Ծառայողները դատապարտյալների կողմից պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

նկկ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ բնակելի գոտու կացարաններից մեկի պահարանում՝ նախապես պատրաստված թաքստոցում, առկա են բջջային հեռախոսներ:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված կացարանում և պահարանում հայտնաբերել են ինքնաշեն փորված թաքստոց՝ նախատեսված բջջային հեռախոսներ պահելու համար, որտեղ, սակայն, հեռախոսներ չեն եղել: Շարունակելով խուզարկությունը՝ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Հ.Գ.-ի մահճակալի տակ գտնվող կոշիկի միջից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս:

Իսկ մեկ այլ կացարանում իրականացված խուզարկությամբ օդը թարմացնող սարքի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և լիցքավորիչ:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

--00--ԼՀ