Փաշինյանին Գրանադայում ասել են՝ պետք է ստորագրես, ստորագրել է, նա վտանգավոր խաղի մեջ է մտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ալիևը չի ստացել այն, ինչ ուզում էր, նա պատրաստ չէ ստորագրել մի թղթի տակ, որտեղ չկա իր ակնկալիքների ծավալը: Սպառնալիքների առջև ենք կանգնած, Բաքուն չի թաքցնում, որ ամբիցիաներ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ 24TV-ի հաղորդման ժամանակ, անդրադառնալով Գրանադայի քառակողմ հանդիպմանը և ընդունված հայտարարությանը, ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։
 
«Նիկոլ Փաշինյանը «ոչմիթիզականից» վերածվել է՝ «ամեն ինչ տվողի»։ Այդքան անբարոյական չպետք է լինել, ասել՝ Գրանադայում հաղթել ենք, այնքան են ուրախացել, կարծես Ղարաբաղը հետ են բերել։ Փաշինյանին երեկ ասել են՝ պետք է ստորագրես, ստորագրել է, վտանգավոր խաղի մեջ է մտել»,- ավելացրեց Խաչատրյանը։ Բանախոսը նշեց, որ մեր առջև նոր աշխարհ է գծվում, նաև վտանգավոր է Ալիևի առավելապաշտական ձգտումները, այն բումերանգի նման հետ է վերադառնալու, 20–րդ դարի կեսերին հզորագույն Գերմանիան տեսանք ինչ օրի ընկավ։  

 «Աչքներիս առաջ Փաշինյանը վտանգավոր խաղի մեջ է մտել, պատմություն իմանալու դեպքում նա ձեռնպահ կմնար։ Հզորների հետ թշնամանալը մեզ համար վտանգավոր է, եթե չի ստացվում բարեկամանալ, գոնե պետք է նեիտրալ մնալ։ Արևմտամետների հրճվանքը անհասկանալի է, արևմտյան արժեքներ կրողը ինչպե՞ս կարող է արյան ծարավ ունենալ»,- ավելացրեց Խաչատրյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ