Նախագահը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News    

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ ֆիզիկական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր: Դեղերի ներմուծման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:  --0—ՄՀ