Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News   

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 24-ի N 528-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել։ 

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 24-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 528-Ա որոշման հավելվածի՝
1) 1-ին պարբերության «Բ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» բառերով.
2) 2-րդ պարբերության «Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Վարդանյան -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով.
3) 3-րդ պարբերության «Ա. Նիկողոսյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Դավայան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ» բառերով.
4) 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Դ. Սողոմոնյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ».
5) 5-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
6) 6-րդ պարբերության «Կ. Դաղբաշյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Դաղբաշյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.
7) 11-րդ պարբերության «Գ. Մուրադյան - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ» բառերը փոխարինել «Լ. Գևորգյան - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ» բառերով.
8) վերջին պարբերության «Վ. Պետրոսյան - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Նաղդալյան - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)» բառերով»,- ասված է որոշման մեջ։

  --0—ՄՀ