Եվրամիությունը Հայաստանին 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1820286558_0_170_3071_1897_1920x0_80_0_0_5fab9d6e192a7c642747341d3dad20ec

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Այսօր Հայաստանի վարչապետին կտեղեկացնեմ, որ մենք ուրախ ենք կրկնապատկել այդ գումարը՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և որ ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք տրամադրելու ՀՀ բյուջեին»,-ասել է նա։

--00—ՅՄ