Եվրամիության 9 երկիր դեմ է հանդես եկել գազի գնի վերին շեմի սահմանմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

173084

ԵՄ-ի երկրների Էներգետիկայի նախարարների նիստում գազի գնի վերջին շեմի սահմանման շուրջ փորձնական քվեարկության ժամանակ ինը երկիր, այդ թվում՝ Հունգարիան և Գերմանիան, դեմ են արտահայտվել դրան, սակայն գերմեծամասնությունը կողմ է եղել, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Ցավոք սրտի, այսօր առավոտյան նիստում քննարկումներից հետո Չեխիայի նախագահը նոր առաջարկ Է ներկայացրել, և անցկացվել Է փորձնական քվեարկություն: Այս փորձնական քվեարկության ընթացքում ինը երկիր, այդ թվում՝ մենք, դեմ ենք եղել գնի վերին շեմին, բայց քանի որ անհրաժեշտ է գերմեծամասնություն, անհրաժեշտ գերմեծամասնությունը հավաքվել է՝ չնայած այն բանին, որ ինը երկիր Է դեմ արտահայտվել», - ասել է Սիյարտոն։

Նա հստակեցրել Է, որ քանի որ դեմ քվեարկած երկրները, բացառությամբ Գերմանիայի, փոքրաթիվ բնակչություն ունեն, նրանք չեն կարողացել «անհրաժեշտ փոքրամասնություն կազմել միջոցն արգելափակելու համար»:

--00—ՅՄ