Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություն են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

դր

Ադրբեջանի ազգային պաշտպանության ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունը՝ համակարգչային օժանդակությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Տեսական և գործնական մասեր պարունակող Eternity-2023 զորավարժությունում կատարվում են ռազմավարական կարևոր օբյեկտների ու տարածաշրջանային տնտեսական ծրագրերի պաշտպանությունն ապահովելու վարժանքներ։

Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդմանն ուղղված վարժանքները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 6-ը։

--00—ԼՀ