Արման Ծառուկյանը՝ գրեփլինգի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

arman-carukyan-stal-pobeditelem-turnira-po-grepplingu_16962296651406695899-735x375

Խառը մենամարտերի մարտիկ, UFC թեթև քաշային կարգի ութերորդ համար Արման Ծառուկյանը սոցցանցերում նոր գրառում է հրապարակել, որում խոսել է գրեփլինգի մրցաշարում իր հաղթանակի մասին։

«Մանկության երազանք»,- գրել է Ծառուկյանը՝ կցելով լուսանկար պարգևատրումից:

Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ծառուկյանը հանդիպել էր Բրազիլիայի ներկայացուցիչ Խոակիմ Սիլվայի հետ։ Մենամարտը տևել է երկու ռաունդ և ավարտվել է Արմանի՝ տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ հաղթանակով։ Արմանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա խառը մենամարտերում 23 մենամարտ է անցկացրել, որոնցում տարել է 20 հաղթանակ (ութը նոկաուտով) և կրել երեք պարտություն։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ