Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար ԿԽՄԿ-ին հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սվ

Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները՝ այդ թվում և բժշկական տրանսպորտը, սննդամթերքն ու գումարային նվիրատվությունները»,- հայտնել է դեսպանը։

--00—ԱՊ