Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված 22 տոննա հումանիտար օգնությունը շուտով կուղարկվի ՀՀ

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24News  

Շվեդիա

Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված հումանիտար մեծ օգնությունը դասավորված ու պատրաստ է՝ Հայաստան ուղարկելու համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բոլոր քաղաքներից առաքված ընդհանուր 22 տոննա ապրանքը` ձմեռային հագուստ և անհրաժեշտ պարագաները, դասավորվել, փաթեթավորվել է Սոդերթելիե քաղաքում:

Հագուստներ են փոխանցել նաև շվեդներ, ասորիներ, սուրիանիներ։ Օգնություն է ցուցաբերել Շվեդիայում հիմնված ADFA ասորական կազմակերպությունը (Assyrian/Syriac/Chaldean):

--00—ՄՀ