Դատավորների միությունը դիմում է միջազգային կազմակերպություններին՝ արցախցիներին օգնելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

382818744_367466678948541_4091262926794668415_n

ՀՀ դատավորների միությունը դիմում է Միջազգային կազմակերպություններին՝ Արցախում մարտական գործողությունների հետևանքով, ինչպես նաև Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին նշված է Դատավորների միության հայտարարությունում։

«Խնդրում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ այդ թվում նաև օդային միջանցք բացելու և վիրավորում ստացած քաղաքացիներին ՀՀ բժշկական հաստատություններ տեղափոխելու գործընթացն արագ կազմակերպելու ուղղությամբ»,- նշված է հայտարարությունում։

 --00—ՅՄ