ԱՀ-ից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման համար լրացուցիչ մասնագիտական ներուժի կարիք չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_3

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա:

Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:

Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:

Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:

[email protected],

Հեռախոս` 060808003/1505

Շնորհակալություն պատրաստակամության համար:

 --00—ՅՄ