Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

դա

Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Այս հարցերը դեռ պետք է լուծվեն, կոնկրետ արդյունքներ դեռ չկան»,-ասաց Դավիթ Բաբայանը։ 

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրբաթ օրը Հայաստանից Լաչինի միջանցքով մարդասիրական ավտոշարասյուն կմեկնի դեպի Ղարաբաղ։ «Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ փախստականներ ունենք»,- ասաց նա։

Ռուսական յոթ խաղաղապահ մեքենաներ, այդ թվում՝ մեծ բեռնատարներ, ուրբաթ օրը անցել են հայկական անցակետով՝ շարժվելով դեպի Լեռնային Ղարաբաղ, դեպքի վայրից հայտնում է Reuters-ի թղթակիցը։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն «համաներում է նախատեսում այն ​​ղարաբաղցի զինյալների համար, ովքեր կհանձնեն իրենց զենքերը»։

--00—ԼՀ