ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հայաստանի հետ «խաղաղության համաձայնագրի» նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Այս փաստաթղթի ամենակարևոր կետերից մեկը երկու պետությունների միջև փոխադարձ հարգանքն է, երկու կողմերն էլ հաստատել են իրենց հավատարմությունը այս սկզբունքին, ընդգծել է Ամիրբեկովը ։
Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը «նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի լրումն պետությունների միջև սահմանների հարգման», ինչպես նաև «հայտարարում է կողմերի՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին»։
--00—ԼՀ