Մենք ոչ մի վնաս չենք հասցրել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը․ Ալիևի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

տուժ

Ադրբեջանը ոչ մի վնաս չի հասցրել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին, պնդել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ։

«Ադրբեջանի նպատակը «Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակիչների» «խաղաղ ինտեգրացիան» է»,- ասել է Ալիևի օգնականը։

Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց մեջ կան նաև երեխաներ, վիրավորների շրջանում ևս երեխաներ կան։

--ԼՀ--