Թուրքական նավահանգստում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

վթար

Թուրքիայի Քոջաելի քաղաքի Դերինջե նավահանգստում պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից։ Այս պահին հաղորդվում է 10 տուժածի մասին։ Նշվում է, որ տարածք են ուղարկվել մեծ թվով փրկարարներ և հրշեջ մեքենաներ։

Դերինջեի քաղաքապետարանի ղեկավար Զեքի Այգյունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հացահատիկի պահեստում:Նա ընդգծել է, որ այս պահին տարածքում հրդեհ չկա։

--00—ԼՀ