Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, խավարը հաղթեց․ Նատալյա Ռոտենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դդ

«Ուժը Հայրենյաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նատալյա Ռոտենբերգը անդրադարձել է ՏԻՄ ընտրության հետընտրական արդյունքներին․

«Ընտրությունները վերջացան, կյանքի նոր փուլ սկսվեց։ Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր այն մարդկանց համար, որոնք ընտրեցին իրենց, բայց և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը: Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը։

Հիմա մի լացեք և մի բողոքեք, դուք ինքներդ կայացրիք ձեր որոշումը, Աստված վկա։
Դուք ոչինչ չեք արել ձեր երկրի և ձեր քաղաքի համար, այնպես որ նստեք և համբերատար տարեք։ 

Խավարը կրկին հաղթեց լույսին»,- գրել է նա։

--00—ՍՊ