Նատալյա Ռոտենբերգը «գցու՞մ է» հայկական բանկերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ռռ

«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ աստղաբաշխական գումարներ է վերցրել իբրև վարկ հայկական բանկերից ու ինչ-որ ժամանակ անց հրաժարվում է դրանք սպասարկել:

Այսպես, 24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ միայն «Արդշինբանկին» Ռոտենբերգը պարտք է ավելի քան երկու միլոն դոլար, սակայն մոտ մեկ տարուց ավելի է՝ ինչ չի սպասարկում այն: Բանը հասել է «դիվանբաշուն»՝ դատ-դատաստանի, կա արբիտրաժի որոշում՝ բռնագանձել գումարը:

Հավելենք, որ Արզաքանցյանի և Ռոտենբերգի կուսակցությունը մասնակցում է Երևանի ընտրություններին, սակայն թեկնածուն՝ առաջին համարը, նրանց մեկ այլ կուսակցականն է: 24News-ը դիմեց Արզաքանցյանին՝ մեկնաբանելու այս տեղեկատվությունը, որին ի պատասխան՝ նա արձագանքեց. «Ինքը չի վերցրել, տենց բան չկա, դա կազմակերպությունն է վերցրել, նա դրա հետ գործ չունի»:

Հարցին, ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, Արզաքանցյանը մանրամասնեց. «Էնըրֆոնդեյշըն, ինքը ընդհանրապես կապ չունի կազմակերպության հետ, պարզապես երշախավոր է հանդիսանում»: Դիտարկմանը, թե ի՞նչ կապ կա իրենց և կազմակերպության միջև, որ Նատալիա Արզաքանցյանը համաձայնել է լինել այդքան մեծ գումարի երաշխավոր, Արզաքանցյանը նշեց. «Մենք անձնական ոչ մի կապ չունենք, բայց այդ գործարքը շատ կարևոր էր և այդ ժամանակ իմ հաշիվների վրա կալանք կար դրված, ես չէի կարող համաձայնություն տալ»:

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ